Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման պատում

Հունվար 18

Ջերմ և հաճելի միջավայրում ընդհանուր գաղափար կազմեցինք կրթահամալիրի կայքերի, բլոգների և նախագծերի մասին։ Պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը՝ պատարագին մասնակցելու։ Սասնալաջով և քանդակների պուրակով քայլք արեցինք դեպի գինու դպրոց։ Անմոռանալի տպավորություններով վերադարձա տուն։
Չորս տարի ես մասնակցել եմ նախագծերի, թարգմանությունների և այլ առաջադրանքների կատարմանը որպես ծնող։ Այժմ շատ ուրախ եմ » սեփական մաշկի վրա» զգալ կրթահամալիրում «ուսանելու» հաճույքը։

Հ․Գ․ Վստահ եմ, որ այստեղ սովորելու շատ բան կա, և մեզ հետաքրքիր օրեր են սպասում։

Հունվար 19

Այսօր վայելեցի մարմարյա սրահում անցկացված ուսումնական պատարագը։ Հետո բացեցինք մեր անձնական բլոգները և հրատարակեցինք մեր առաջին նյութը։

Оставьте комментарий